Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 459: Այս պահին երկրում կա կորոնավիրուսի 37 019 ակտիվ դեպք:

Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 423: