ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական բալիստիկ հրթիռների արտադրության 85%-ը։
«Ի դեպ, մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռային արտադրության 85%-ը», - նախագահը լրագրողներին ասել է ինքնաթիռում։
Թրամփի խոսքով, ԱՄՆ-ի ուժերը նաև ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի նավատորմը և ռազմաօդային ուժերը։
«Մենք կարող էինք երկու օրում շարքից դուրս բերել նրանց կամուրջները և էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքները», - հավելել է Թրամփը՝ նշելով, որ զերծ են մնացել նման քայլի գնալուց։



