Երկրաշարժ՝ Չինաստանի հարավում
5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավում, առնվազն երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը։ Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է Լյուչժոու քաղաքային օկրուգի Լյունան շրջանի տարածքում։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Լյուչժոուում բնակվում է ավելի քան 4 միլիոն մարդ։

Երկրաշարժի հետևանքով ավելի քան 7,000 մարդ է տարհանվել։ Երկու մարդ համարվում է անհետ կորած։