ՀՀ ԱԺ պատգամվոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի քանաքեռցիներ ջան…
Երկուշաբթի, մայիսի 18-ից, ժամը 17։00-ից, «Հայաստան» խմբակցության պատգամավորներով, պատգամավորության թեկնածուներով, մեր համակիրներով, իմ հարազատ Քանաքեռում իրականացնելու ենք իրազեկման երթ, որը մեկնարկելու է Ռադիոկայմից (մեր գիտեցած ռադիոմաչտից)…
Դուք որ չգաք, մենք ենք Ձեզ այցելելու ու բոլոր հարցերին պատասխանելու։
Թեեւ անկեղծ ասեմ, այսքան տարի ե՞րբ է եղել, որ իրար չհանդիպենք։
Մինչեւ երկուշաբթի, 17։00։ Կհանդիպենք, ինչպես ամեն օր»:



