Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 21 208 դեպք: Ապաքինվել է ևս 337 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 9003:
Կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 172:
Կարանտինի ռեժիմում է մնում 6 582 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 2 895-ը:



