Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կայցելի Պակիստան։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հաբիբ Աբասիին։
«Այցը կկայանա վաղը և, ամենայն հավանականությամբ, կլինի մեկօրյա։ Ուղևորության նպատակներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Պակիստանի գործադրած միջնորդական ջանքերի համար երախտագիտություն հայտնելն է»,— ասել է նա։
Այցի ընթացքում կքննարկվի նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը։



