Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները եւ նրա ընկերները ժամանել են Թբիլիսի՝ պահպանելով Վրաստանի օրենսդրությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:
Լրագրողի այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Ընդդիմության անդամները եւ ակտիվիստները պահանջել են պարզել, թե արդյոք Պոզները չի խախտել օկուպացիայի մասին օրենքը: Ցուցարարները նաեւ անընդունելի են անվանել Պոզների մեկնաբանությունը Աբխազիայի հարցով:
«Վլադիմիր Պոզներն ԱՄՆ քաղաքացի է, նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը: Նա հաճախ է այցելում Վրաստան ԱՄՆ քաղաքացու անձնագրով: Դա մասնավոր բնույթի այց էր: Նա եւ նրա ընկերները ՊՇՌ բացասական թեստ են ներկայացրել:Ամեն ինչ օրենքի շրջանակում է»,-ասել է Ղարիբաշվիլին:
«Օկուպացված տարածքների մասին» օրենքի համաձայն՝ Աբխազիա եւ Հարավային Օսիա ժամանելիս պետք է ստանալ պաշտոնական Թբիլիսիի թույլտվությունը, այլապես դա համարվում է անօրինական եւ պատժվում խոշոր դրամական տուգանքով կամ մինչեւ 4 տարի ազատազրկմամբ:



