ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինաթափման հնարավորությունների շուրջ։
Newsmax («Նյուզմաքս») հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ ցանկանում է հնարավորության դեպքում հասնել միջուկային զինաթափման։
Նրա խոսքով՝ Չինաստանի միջուկային հնարավորությունները առաջիկա հինգ տարում կարող են հասնել Միացյալ Նահանգների մակարդակին։
Հայտարարությունը հնչել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման՝ New START պայմանագրի ժամկետի ավարտից ամիսներ անց։
Թեև Թրամփը հայտնել է բանակցությունների մասին, եռակողմ նոր համաձայնության ձեռքբերման մասին տեղեկություն չկա։



