Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայից ստաց...

Թուրքական կողմի հետ կնքված պայմանագրի հիման վրա Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են ՆԱՏՕ-ի նոր ստանդարտների զրահափոխադրիչներ (VURAN)։ Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի հրապարակում տեղի է ունեցել ամենագնաց զրահատեխնիկայի հանձնման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ենթակայության ASFAT ընկերության գլխավոր տնօրենը։ VURAN տիպի զրահամեքենաները տեխնիկայի և ենթահամակարգերի առումով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը նշել է, որ վրացական պաշտպանական ուժերի համալրումը այդ զրահատեխնիկայով զգալի ներդրում կունենա Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման և Թուրքիայի ու Վրաստանի միջև համագործակցության խորացման գործում։