Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից այցագրայի...

 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել այն պնդմամբ, թե Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու և հանրապետության հետ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զուրաբիշվիլին գրել է Twitter-ի իր էջում:

«Ռուսաստանի հերթական սադրանքը: Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և այցագրային ռեժիմի վերացումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում և օկուպացնում է մեր տարածքները», - գրել է Զուրաբիշվիլին ։