Լեհաստանի նախագահը կոչ է արել երկրում մշտական...

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտնել է, որ կառուցում է ամուր հարաբերություններ «ամենակարևոր դաշնակցի, ռազմավարական դաշնակցի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և նախագահ Դոնալդ Թրամփի հետ», հաղորդել են տեղի լրատվամիջոցները։

«Մեզ հաջողվել է ճանապարհ հարթել Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայության համար։ Այժմ ամեն ինչ կախված է կառավարությունից, որին ես աջակցում եմ։ Մենք պետք է լրջորեն զբաղվենք Թրամփ ֆորտի կառուցման և Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայության ապահովմամբ», — նշել է երկրի նախագահը։