Իսրայելի հատուկ ծառայությունները պատմաբան Արտյոմ Կիրպիչենոկին առևանգել են անմիջապես Թել Ավիվի օդանավակայանում, երբ նա օգոստոսի 2-ին ժամանել էր երկիր՝ մասնակցելու միջոցառման, հայտնում է «Թուրքիայի ձայնը» թելեգրամյան ալիքը։
Ինչպես գրում է ՌԿԿ (ի) թելեգրամյան ալիքը, Արտյոմը ժամանել էր Իսրայել՝ գիտական համաժողովի մասնակցելու հրավերով։ Նա ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն, ինչպես նաև ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը։ Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ եղել է ՄԱԿԻ-ի՝ Իսրայելի կոմունիստական կուսակցության անդամ։ Բազմիցս հանդես է եկել ռուսական լրատվամիջոցներում՝ որպես Մերձավոր Արևելքի խնդիրների և արաբա-իսրայելական հակամարտության փորձագետ։
Արտյոմը լքել էր Իսրայելը՝ Պաղեստինի և Գազայի նկատմամբ երկրի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։
Օգոստոսի 2-ին պատմաբանը դադարել է կապի դուրս գալ Իսրայել ժամանելուց հետո։ Կիրպիչենոկը Թել Ավիվ էր ժամանել Երևանից իրականացված չվերթով։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 10:50-ին, սակայն արդեն 10:41-ին նա հաղորդագրություն էր ուղարկել. «Վայրէջք եմ կատարել»։ Դրանից հետո կապը նրա հետ ընդհատվել է։ Սոցիալական ցանցերում վերջին ակտիվությունը գրանցվել է մոտ 10:46-ին։
Նրա հետադարձ տոմսը եղել է օգոստոսի 8-ին, սակայն մեկնելու փոխարեն պատմաբանին բռնել են ՇԱԲԱԿ գաղտնի ոստիկանության աշխատակիցները։
Մի քանի օր Կիրպիչենոկը կապի դուրս չէր գալիս, և նրա մտերիմները չգիտեին տեղի ունեցածի մասին։ Ներկա պահին որևէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ տեղեկություն չկա։ Իսրայելում Ռուսաստանի դեսպանությունը հարցում է ուղարկել իրավասու մարմիններին և իրավիճակը վերցրել վերահսկողության տակ, թեև կալանավորվածի հարազատները պաշտոնապես օգնության համար չէին դիմել։



