Լեհաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Մի...

Լեհաստանի արտգորրծնախարար և փոխվարչապետ Վլադիսլավ Սիկորսկին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ։ Լեհաստանը կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին և Եվրամիության հետ սերտ համագործակցության ամրապնդման գործում»,- գրել է նա X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Հայաստանի կառավարությունը հրաժարական էր տվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ օրը սկսել էր աշխատանքը Հայաստանիում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես նշանակել էր նոր կառավարության նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը կրկին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար։