Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում զանգվածային ցույցերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։
«Ներկայումս Սահմանադրական դատարանում են ընտրությունների ոչ լեգիտիմության մասին նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների պնդումները։ Դատարանը և նրա դատավորներն իրենց ձեռքում ունեն երկրի համար այս խորը ճգնաժամը սահմանադրական ճանապարհով լուծելու բացառիկ հնարավորություն։ Սահմանադրական դատարանն այսօր անգործության է մատնված՝ չքննելով ստացված հայցերը»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարանը հաստատի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ոչ լեգիտիմությունը, դա երկիրը կվերադարձնի հանգիստ ընթացքի, քանի որ սահմանադրորեն հնարավոր կլինի նշանակել նոր ընտրություններ։



