Վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոց...

Դեկտեմբերի 27-ին` ժամը 7.40-ին, «Սատուրն Աուրա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 83-ամյա Վլադիկ Մկրտումյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: