Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ջեմմա Խ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Ս․-ին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։



