«Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները և շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։։ Ավտոբուսում կա 48 ուղևոր՝ այդ թվում 13 երեխա։
Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։ Այս պահին քաղաքացիները սպասում են հայկական կողմի օգնությանը»,- այս մասին գրել էր News.am-ը:
Politik.am-ի հետ զրույցում «Ավազառ բուս» ընկության աշխատակիցը հաստատեց հաղորդված տեղեկությունը. «Խնդիր ունենք, սակայն այլ մանրամասներ հիմա չեմ կարող հայտնել: Այս պահին փաստաբան ենք վարձել, ով զբաղվում է խնդրով»,- ասաց նա:
Դեպքի վերաբերյալ մանրամասները` շուտով:



