ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացի ցուցարարները շրջափակել են հյ...

«Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը»- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ պատգամավորը տեղեկացրել էր, որ  Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։