Եթե որևէ մեկը որևէ մեկիդ որևէ տեղ խաբի, դուք բնականաբար կընդվզեք, դուք բնականաբար կբողոքեք, եթե չասեմ ավելի կոպիտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ձեզ՝ պատգամավորներին, այս ամբիոնից խաբել են, սուտ են խոսել, մոլորեցրել են, դուք էլ հավատալով այդ ստերին՝ գնացել և քվեարկել եք մեր Արթուր Սարգսյանի անձեռմխելիության իրավունքից զրկելու համար: Մեկ տարի առաջ այս ամբիոնից տիկին գլխավոր դատախազը կարդում էր, որ իշխանություն զավթելու հանցավոր նպատակ իրագործելու նպատակով՝ Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր և այլն։ Խաբել են։ Դատարանում ներկայացված ամբողջ քրեական գործով չկա գեթ մեկ ապացույց, որ ահաբեկչության մասին խոսք լինի»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



