Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում։



