Իրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ, ներառյալ դպրոցներ, բժշկական կենտրոններ և բնակելի շենքեր, վնասվել կամ ավերվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Մեյսամ Աֆշարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պատերազմի ընթացքում թիրախավորվել է ընդհանուր առմամբ 149,528 քաղաքացիական օբյեկտ։ Առնվազն 123 հազար բնակելի տուն և 24,450 առևտրային օբյեկտ ենթարկվել են թշնամու հարձակումներին»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Աֆշարի խոսքով՝ հակամարտության ողջ ընթացքում վնասվել են 993 դպրոց և նախադպրոցական ուսումնական հաստատություն, 32 համալսարան, 350 բժշկական և շտապօգնության կենտրոն, ինչպես նաև 15 օդանավակայան։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանը հումանիտար օգնություն է ստացել առնվազն 18 երկրից, ինչի շնորհիվ երկրի ներսում որևէ դեֆիցիտ չի նկատվել։



