Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնում, որ նրանց միջև եղած փոխըմբռնումը խստորեն կպահպանվի։ Համապատասխան հայտարարությունը հունիսի 18-ին հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությունը, որը վավերացվել է երկու երկրների նախագահների կողմից։ Արձանագրում ենք, որ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը հաստատակամ են ստորագրված փոխըմբռնման հուշագրի պայմանները խստորեն կատարելու հարցում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։



