
Արարատի մարզում, հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW և VAZ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի վայրից BMW-ի վարորդը հեռացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։