Ովքե՞ր կկառուցեն Երևանի նոր կանգառները․ քաղաք...

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթով հետաքրքրված կազմակերպություններին և անձանց՝ մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Քննարկման նպատակը կանգառասրահների տեղադրման ծրագրի վերաբերյալ առաջարկների, կարծիքների և մասնագիտական դիտարկումների հավաքագրումն ու քննարկումն է։ Բոլոր հետաքրքրված կողմերին խնդրում ենք նախապես գրանցվել հեռախոսազանգով՝ (+374 60) 65 14 88։ 

Մուտքի համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե առաջ՝ մուտքի գրանցման համար։ Քննարկման վայր՝ Երևանի քաղաքապետարան՝ Արգիշտիի փողոց 1, 4-րդ հարկ»,- ասված է հաղորդագրության մեջ։