Այս տարիներին մի շատ հետաքրքիր, բայց իրականում օրինաչափ պատկեր է ձևավորվել․ իշխանություն ու «ընդդիմություն» ներկայացող գրեթե բոլոր ուժերը մի հարցում միաձայն են՝ հարվածել Ռոբերտ Քոչարյանին։
Պատահակա՞ն է։ Ոչ։
Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, Արամ Սարգսյանը և այլք, որոնք իբր իրար հակառակ բևեռներում են, մի կետում դառնում են մեկ թիմ։ Պատասխանը պարզ է․ նրանք բոլորը նույն մատրիցայի մեջ են։
Այդ մատրիցան ունի իր կանոնները, իր սահմանները և իր տերերը։ Այդ համակարգում կարող ես կռվել, վիճել, իրար քննադատել, բայց մեկ բան չի թույլատրվում՝ դուրս գալ խաղից և, որ ամենակարևորն է, Հայաստանը պահել այդ կործանարար խաղի մեջ։
Քոչարյանը հենց այդ վտանգն է։
Նա այդ մատրիցայի ներսի խաղացող չէ, այլ՝ դրանից դուրս կանգնած գործոն։ Քոչարյանը Հայաստանը այդ աղետալի մատրիցայից հանելու միակ շանսն է։
Դրա համար էլ նրա դեմ պայքարը համատարած է։
Դրա համար էլ բոլոր «հակառակորդները» հանկարծ դառնում են գործընկերներ։
Պետք է հասկանալ մի պարզ բան․
Ով հարվածում է Քոչարյանին՝ անկախ իր քաղաքական դրոշից, իրականում պաշտպանում է նույն մատրիցան։ Քաղաքական ուժերը կարող են նրան չպաշտպանել, բայց հարվածել նշանակում է՝ ծառայում ես հակահայ, թուրք-արևմտյան մատրիցային։
Այդ մատրիցան պահում է Հայաստանը թույլ, կախված և կառավարվող վիճակում։
Քոչարյանը այդ փակ համակարգից դուրս գալու միակ իրական հնարավորությունն է։
Միակ ճեղքը այդ պատի մեջ։
Դրա համար էլ նրան չեն ներում։
Դրա համար էլ բոլորը միասին են նրա դեմ։
Սա արդեն քաղաքականություն չէ։
Սա մատրիցա է։
Ու սա է իրականությունը։



