Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France 2-ի հետ զրույցում քննադատել է Իսրայելին Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների համար։
«Իսրայելի ռազմական գործողությունները շարունակելու և Լիբանանի տարածքի օկուպացման գոտին ընդլայնելու որևէ արդարացում չկա», - ասել է նա France 2-ին՝ Իսրայելին ու «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը։
Հունիսի 1-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակին կարգադրել է հարվածներ հասցնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին։ Բացի այդ, վերջին օրերին իսրայելցի զինվորականներն ակտիվացրել են «Հեզբոլլահ»-ի դեմ հարձակողական գործողությունները Լիբանանի հարավում։
Հունիսի 1-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իսրայելի, և՛ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնության է եկել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցման շուրջ:
Չնայած այդ հայտարարությանը՝ առանձին շրջաններում Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը շարունակել են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով Լիբանանում կան նոր զոհեր:



