Գեղամ Մանուկյանն ընթերցեց Բագրատ սրբազանի ուղ...

Այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ընթերցեց Բագրատ Սրբազանի ուղերձը տավուշցիներին։

«Վաղը մտնելու եմ Սրբազանի մոտ և կուզենամ նաև ձեր պատասխանը փոխանցել նրան։ Ասեմ, որ Նոյեմբերյանում ասում էին՝ «Միասին կարող ենք»։

Իրականում այս ճանապարհը, որով գալիս էինք, ամենադժվարը մեր գործընկերների մեջ պարոն նախագահի և Սեյրան Օհանյանի համար էր։

Այո՛, մենք բոլորս կապված ենք Տավուշ աշխարհի, Նոյեմբերյանի, այս սարերի ու ձորերի հետ, բայց թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սեյրան Օհանյանն այստեղ անգնահատելի ամագ ու վաստակ ունեն։

Ընտրություն կատարելիս մարդը միշտ համեմատում է։

Այս քարոզարշավի ընթացքում հաճախ ենք համեմատություններ արել։ Ո՞ւմ ընտրել՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն՝ իր փորձով, հանգստությամբ ու սառը դատողությամբ, թե՞ լաչառին, հիստերիկին։

Բայց այսօր ուզում եմ մեկ այլ համեմատությամբ առաջնորդվել։ Խոսքս ուղղում եմ Նոյեմբերյանի բոլոր պայմանագրային զինծառայողներին, Երրորդ բանակային կորպուսի բոլոր նախկին և ներկա ծառայողներին։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին «Նոր Տարի» դիրքը վերցրել են մեր տղաները։ Վերցրել են, ու մի անգամ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ պաշտպանության նախարարը չեն պոռոտախոսել, չեն գլուխ գովացել։

Պետք է եղել՝ վերցրել են։

Այս իշխանությունների օրոք, այսպես կոչված սահմանազատման արդյունքում, նույն այդ «Նոր Տարի» դիրքը հանձնեցին թշնամուն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։