ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամադ Ջաֆար Ասադին։ Նրա խոսքերը մեջբերել է իրանական Press TV հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ն կապիտուլյացիա է պահանջում մեզնից…. Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիան տարբերակ չէ։ Մենք պատրաստ ենք դրան և դրա հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում, ուստի մենք մտավախություններ չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն մտնի հակամարտության մեջ», - հայտարարել է Ասադին։
Նա զգուշացրել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել իր բոլոր հնարավորությունները։
Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին. ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին, որից հետո հրադադարն անորոշ ժամկետով երկարաձգվեց, մինչ կողմերը բանակցություններ են վարում։



