Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունում։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։
Վերջը ստացանք։
Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ Տավուշից, այնտեղ եմ լինելու»,-գրել է նա։



