Ո՞վ է տարածել Փաշինյանի «հոգեկանը չդիմանալու»...

Ընտրություններից առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար  Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցում Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, իսկ Սուրեն Պապիկյանը Դիանա Գասպարյանին հորդորում է հանգստություն պահպանել․ «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,-խոսակցության ընթացքում ասում է Դիանա Գասպարյանը։

Այս միջադեպից հետո շատերի համար գաղտնիք մնաց, թե ինչպե՞ս և ովքե՞ր են տարածել խոսակցությունը։ Politik.am-ին հաջողվեց պարզել, որ խոսակցությունները եղել է ֆեյսբուքի ձայնային հաղորդագրությունների միջոցով։ Այն իրականում եղել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին։ Հաղորդագրությունները հենց Դիանա Գասպարյանն է ուղարկել իր տարբեր կուսակցական ընկերներին։ Ըստ ամենայնի նրանցից մեկն էլ որոշել է հրապարակել իրենց ուղարկված ձայնային հաղորդագրությունները։

Տեղեկատվության հետ կապված փորձեցինք կապ հաստատել Դիանա Գասպարյանի հետ։ Ֆեյսբուքում նա արձագանքեց մեզ, բայց  բարձրացված հարցն այդպես էլ անպատասխան թողեց։