Արմեն Սարգսյանը երկրի գլուխն է, իսկ ՀՀ սահմանադրությամբ երկրի ղեկավարը պարտավոր է հետևել սահմանադրության պահպանմանը: ՀՀ Սահմանադրության երաշխավոր Արմեն Սարգսյանը չի կարողացել երկրում պահպանել Սահմանադրական կարգը առնվազն երեք անգամ (Հոկտեմբերի 2, դատարանների դռներ փակելուն չխոչընդոտել և Վահե Գրիգորյանի հակաօրինական առաջադրումը):
Միգուցե, Արմեն Սարգսյանը չի ցանկանում լինել ՀՀ Նախագահ, բայց նրան ստիպված են պահում, այլապես ո՞նց կարելի է հասկանալ այն փաստը, որ Արմեն Սարգսյանը լինելով ՀՀ Նախագահ կոչ է անում գործարարներին ներդրումներ անել Հայաստանում, բայց այ ինքը ներդրումներ է անում ոչ թե Հայաստանում այլ այն ընկերություններում որոնք աշխատում են թշնամի Ադրբեջանում:
Եվ այսպես, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը նաև Knighstbridge Group ընկերության նախագահն է (ապացույցը նկարում), որը ներդրումներ է անում անգլիական British Petrolium և հնդկական ONGC ընկերություններում: Այս երկու ընկերությունները համապատասխանաբար ունեն 28.8% և 2% ադրբեջանի ամենամեծ գազի պաշարները ունեցող` Շահ Դենիզ (Shah Deniz) օֆշորային գոտում: Սա դեռ վերջը չի:
Շատ զարմանալի էր թե ինչու՞ է մեր Նախագահը Փարիզի Լը Բուրժե ավիասալոնի կազմակերպած համաշխարհային ավիացուցադրության պատվավոր հյուրերից մեկը, երբ Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում պայթունավտանգ վիճակ ա: Բայց օրինակ մեր քաղավիացիայի ղեկավարը հրավիրված չի եղել: Փաստորեն, մեր Նախագահի Knighsbridge Group-ը նաև ներդրում է անում Thales Group-ում, որը նույն Փարիզի ավիացուցադրության ժամանակ համաձայնության է եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար: Ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի ռադարային համակարգեր և զրահապատ մեքենաներ որոնք կոգտագործվեն Ադրբեջանի բանակի կողմից:
Հիմա հարց. Վերջը ցարը նաստայաշի ա, թե՞ նե նաստայաշի:
Արմեն Սարգսյանը, բացի սրտաճմլիկ ընտանեկան նկարներից, բուրգերներ սարքելուց, պաղպաղակ ուտելուց և պարելուց մեզ ուրիշ ի՞նչ ա տվել: Նա նաև պատասխանելով ադրբեջանցի ուսանողի հարցին, ասաց, որ ժամանակն է լուծել Արցախի խնդիրը: Ինչպե՞ս լուծել և ի՞նչու է միայն հիմա պահը այլ ոչ 20 տարի առաջ, թե՞ Ադրբեջանից Եվրոպա գազամուղի անխափան շահագործման միակ թույլ կետը Հայաստանն է Արցախի հետ միասին:
Նյութի հեղինակ՝
Հավելումներով թարգմանությունը՝






