Մի խումբ ոստիկաններ մոտեցել են ԱԺ դիմաց էշով ակցիա անող քաղաքացուն, ուժով նստեցրել մեքենա եւ տարել։ Քաղաքացին մինչ նրան կհասցնեին պարեկային ոստիկանության միկրոավտոբուս, հայտարարեց․ «Նիկոլը դավաճան է, դավաճանին պաշտպանողը թուրք է»։ Էշի շղթան ամրացվեց ԱԺ հարեւանությամբ գտնվող շենքի պարսպից։



