Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ վտանգավ...

Փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ կատարելը կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ երիտասարդներին զգուշացնելով չհետևել բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին:

«Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Սիրելի՛ երիտասարդներ, հորդորում ենք զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ: 

Նշենք, որ համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։