Ոստիկանությունում Հրայր Թովմասյանի հետ կապված...

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Այսօր մինչև վերջ նվաստացված ոստիկանությունը Ազգային ժողովից վերցրել է Հրայր Թովմասյանի բոլոր գործուղումների մասին փաստաթղթերը(4 տարում 4 գործողում): Տղերք, հիշու՞մ եք չէ, որ ժողովրդի վարչապետի թերթը հայտարարել է, թե Թովմասյանը կնոջը հետը տարել է գործուղումների: Դե չմոռանաք: Սպասում ենք»:

Փորձեցինք ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ, պարզելու համար եղե՞լ է արդյոք նման գործողություն, թե՞ ոչ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Politik.am-ի հետ զրույցում հերքեց տարածվող տեղեկատվությունը․«Մենք (ոստիկանությունը խմբ․) Հրայր Թովմասյանի հետ կպված գործ, նյութեր չունենք, ուստի գործողությունն էլ չենք կատարել»,-ասաց Ահարոնյանը մեզ հետ զրույցում։