Ոստիկանները Հանրապետության հրապարակից քաղաքաց...

Ոստիկանները Հանրապետության հրապարակից քաղաքացիների մեքենաները տանում են հատուկ պահպանվող տարածք։

Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել էին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։ Քաշքշուկի արդյունքում կան նաև բերման ենթարկվածներ։