Քիչ առաջ կարմիրբերետավորները Հանրապետության հրապարակից, ՀՅԴ գրասենյակի մոտից բերման ենթարկեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին: Այստեղ էր նաեւ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։



