Ոստիկանները առեւանգել են Գիտությունների թեկնա...
Ոստիկանները առեւանգել են Գիտությունների թեկնածու, Կոսմոլոգիայի եւ աստրոֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Խաչատրյան Հարությունին: Այս մասին գրում է Սեդա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում։
Քանի դեռ մենք Գորոդոկի այլ հատվածում զբոսնում էինք Սեբաստացիների հետ, ոստիկանությունը եկավ, նորից ստանձնեց կառուցապատողի անձնական թիկնազորի պարտականությունը, արտոնող ապօրինի շինաշխատանքների շարունակումն ու ԱՌԵՎԱՆԳԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ!
Հիշեցնում եմ, որ քաղաքապետարանում նոր հանդիպումը կեսօրին է նշանակված, կառուցապատողն ու ոստիկանությունը համատեղ արհամարհում են քաղաքապետարանի դրած պայմանը։
Սա ա ձեր դեմքը. նախահարձակ լինել խաղաղ բնակիչներին ու ահաբեկել։
Էս բեսպրեդելը մեր գլխին բերողներին հերթով պատասխանատվության ենք ենթարկելու։
ԲՈԼՈՐԻՆ ԿԱՆՉՈՒՄ ԵՆՔ ՇՏԱՊ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՖԻԶԳՈՐՈԴՈԿՈՒՄ։