Որոշել են գնալ ԼԳԲՏ անձանց ամուսնությունը օրի...

Իրավաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իրավական վերլուծություն Ստամբուլյան Կոնվենցիայի վերաբերյալ շախմատի կանոններով:

ՆԱԽԱԲԱՆ.
Հայաստանի հանրապետությունում սեռական հիմքով խտրականությունը արգելված է(ՀՀ Սահմանադրություն, հոդված 29/, Երեխաների իրավունքների մասին միջազգային կոնվենցիա/, Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենք, բացի այդ. ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված է ազատազրկման հետ կապված պատիժներ բռնության`այդ թվում սեռական անձեռնմխելիությանը ուղղված բռնության դեպքում. մի բան էլ կանայք ունեն արտոնյալ իրավունքներ, որոնք պայմավորված են, իհարկե, օբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև դարերի խորքից եկող Հայկական ավանդույթների ուժով, որտեղ ընտանիքի Մայրը և Հայ կինը առհասարակ, մեծագույն հարգանք վայելող և գրեթե սրբադասված անձինք են:
Այստեղ բանալի բառը ՍԵՌական խտրականություն է:

ՇԱԽ. երկու սեռերի նկատմամբ բռնությունը, ցավոք, ամենուր առկա է`ձեր երազանքների ԱՄՆ-ից սկսած մինչև Հս.Կորեա ու Օվկիանիա: 
Եթե հարցը իրոք վերաբերեր կանանց իրավունքների առանձնահատուկ իրավակարգավորմանը և նրանց նկատմամբ բռնության բացառմանը ուղղված օրենսդրական պրեվենտիվ ֆունկցիային, ապա դրա համար կարելի է խստացնել կանանց նկատմամբ իրականացվող բռնությունը`անկախ դրա կատարման ձևից և հանցակազմի անվանումից:

Բայց չէ, էս մեր <<խելոքները>> լավ հասկանալով այս ամենը, կանաց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը խթանելու և առկա հանցակազմերի համար առավել ծանր պատիժներ սահմանելու հնարավորությունը, ամեն դեպքում որոշել են գնալ 
1)լգբտ անձանց կամաց-կամաց ընդունելի դարձնելու
2)նրանց ամուսնությունը օրինականացնելու
3)նրանց քարոզը օրինականացնելու
4)նրանց հանրային կյանք մտցնելու
5)նրանք ֆինանսապես աջակցելու`կարճ ասած սեռային պատկանելիությունից գենդերային ինքնության անցնելու ճանապարհով. ի ապացուցումն սրա
Կոնվենցիան չի օգտագործում սեռական պատկանելիություն տերմին, այլ օգտագործում է գենդերային ինքնություն տերմինը, սեռական բառը օգտագործվում է միայն կողմնորոշման կոնտեքստում:

Ամենանողկալին այն է, որ այդ ամենը արվում է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության անվան տակ: 
Ակամայից հիշեցի խաչակրաց 4 արշավանքը, երբ Երուսաղեմը ազատագրելու կոչերով սկսված խաչակրաց արշավը հասավ Կ.Պոլս, ավիրեց այն, Պոլսի ուղղափառ պատրիարքի փոխարեն էլ մի մարմնավաճառ նստացրին:

ՄԱՏ. ՀՀ-ում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությունն է, իսկ միջազգային պայմանագրերը ու կոնվենցիաների ստորադաս են նրա նկատմամբ: Այսինքն, եթե Սահմանադրությամբ նախատեսված սեռով պայմանավորված խտրականության արգելքը պետությունը չի կարող ապահովել, ապա դրան չի կարող հասնել առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով`միջազգային պայմանագրով: 
Ոչ գործիքակազմային փոփոխությունները, այլ լգբտ անձանց շահերը սպասարկող Կոնվենցիայի ընդունումն էլ ապացուցում է այն , որ որոշ անձանց`այդ թվում պետական պաշտոնյաների իրական նպատակը ոչ թե կանանց և երեխաների նկատմամբ բռնության բացառումն է, այլ լգտբ անձնանց ամուսնության օրինակացումը, Հայկական Ազգային արժեքների ոչնչացումը, լգբտ քարոզը և այլ ապազգայինը:

ՀՀ ներկայիս Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում կարող է ամուսնանալ կինը տղամարդու հետ կամ տղամարդը կնոջ հետ. սա էլ Ձեզ Կոնվենցիայի հակասահմանադրականությունը:

Շնորհակալություն և ցտեսություն: