Ո՞րն էր իջևանցիների և ոստիկանների բախման պատճ...

«Երեկ Իջևանում կատարվածի մասով մի քանի հարցեր կան. առաջին՝  առնվազն մի քանի հարյուր մարդ իր ապրուստի միջոցները հոգում է անօրինական գործունեությամբ՝  ծառահատությամբ, և հիմա նրանց մոտ խնդիր է առաջանում: Միանշանակ պետք է ասեմ, որ ոստիկանների հետ բախումը ցանկալի չէր, և դա նույնպես օրենքի խախտում է»,- այս մասին Politik.am-ին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ո՞րն էր ապօրինի ծառահատությամբ զբաղվող իջևանցիների և ոստիկանների միջև բախման պատճառը: 

Ըստ քաղտեխնոլոգի՝  իջևանցիների համար խնդրի լուծման մի քանի տարբեակ կա.

«Հաշվի առնելով կառավարության նիստի ժամանակ վարչապետի ասածը՝  անօրինական ծառահատումներ այլևս չպետք է լինեն,  մարդիկ, ովքեր իրենց ապրուստը հոգում են անտառ հատելու կիջոցով կաՙմ պետք է շարունակեն այդ գործընթացը և խնդիրներ ունենան օրենքի հետ, կաՙմ կառավարությունը անտառահատումը արգելելու դեքպում պետք է այդ մարդականց այլընտրանք առաջարկի, քանի որ այդ մարդիկ ծառ կտրելով սոցիալական խնդիր են լուծում, կաՙմ այդ մարդիկ արտագնա աժխատանք կատարելու հույսով պետք է երկրից մեկնեն: 

Նախընտրելի է երկրորդ տարբերակը, այն է՝  շատ կարճ ժամանակահատվածում մի քանի հարյուր հոգու աշխատատեղերով ապահովել, զարգացնել մանր և միջին բիզնեսը, պայմաններ ստեղծվել ներդրումների համար»,- ասաց նա: 

Դիտարկմանը, թե կառավարության կողմից 200 հոգու համար նախատեսված աշխատանքի առաջարկ եղավ՝  չընդունեցին, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ աշխատատեղերը պետք է կայուն լինեն: Եթե մարդուն ամսական 50 հազար դրամով աշխատավարձ առաջարկվի, բնականաբար նա չի համաձայնի:

«Ինչ վերաբերում է 200 հոգուն, ապա այնտեղ շատ ավելի մեծ թվով մարդիկ են ընդգրկված: Եթե 200 հոգին ընդունեց կառավարության առաջարկած աշխատանքը,  մնացածը ի՞նչ պետք է անեն: 

Կառավարությունը մեկ տարի ժամանակ ուներ Հայաստանում ներդրումներ բերելու համար, ինչպես որ իրենք էին խոստացել: Սակայն դա չեղավ, բնականաբար իրենք այդ ժամանակը կորցրել են, և հիմա պետք է շատ ավելի արագ աշխատեն՝ թե ինչպե՞ս, չեմ կարող ասել»,- նշեց Բադալյանը:

Հարցին, թե ինչի՞ն է համակարծիք՝  նրա, որ բախումը տեղի ունեցավ այս իշխանության չափից ավելի «թավշյա» լինելու, թե այն պատճառով, որ իշխանությունները իրեց օրինակով՝ փողոց փակելով, ժողովրդին սովորեցրին իրենց բողոքի ձայնը արտահայտել հենց այդ կերպ, քաղտեխնոլոգը նշեց. 

«Խնդիրը թավիշը կամ բռնությունը չէ, կամ դրանից որևէ մեկի շատ կամ քիչ լինելը: Խնդիրն այն է, թե կառավարությունը կարողանո՞ւմ է աշխատատեղեր ստեղծելու համար համապատասխանան տնտեսական պայմաններ ապահովել: Սա սոցիալական խնդիր է, որին մեկօրյա լուծում չես կարող տալ ոստիկանական ուժերի միջոցով կամ բռնություն կիրառելով, իսկ երկրատև լուծում տալու համար իշխող քաղաքական ուժը մեկ տարի ժամանակ ուներ»,- ամփոփեց նա: