Որն է Ռուսաստանի սխալը․ այն նաեւ Հայաստանի հե...

Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրը, որքան էլ վերաբերվի Հայաստանին ու Ադրբեջանին, սակայն բացահայտում է այն հիմնական կամ համակարգային սխալը, որը առկա է Ռուսաստանի որդեգրած քաղաքական գծում, որը նա վարում է հետսովետական տարածքում։ Այն բավական խորը եւ արմատական սխալ է, եւ գոնե սկսած Պուտինի վարչակազմի իշխանության գալու առաջին օրերից իսկ, մշտապես վնասներ է բերել ռուսական պետականությանը։ Ռուսաստանն ունի սխալ պատկերացում հետսովետական տարածքի առնչությամբ եւ այն դիտարկում է իր վոտչինան կամ ետնաբակը, ունենալով վստահություն, որ ոչ մեկը չի հանդգնի ներխուժել այնտեղ ու տանել այնտեղ գտնվողներին հակառակ ճամբար։ Իրականում սա չափազանց սխալ պատկերացում է։

Նախ, հետսովետական տարածքը չի կարող ոչ վոտչինա դիտարկվել, ոչ ետնաբակ, այնտեղ պետություններ կան, մարդիկ են ապրում, ժողովուրդներ, որոնք պակաս հարգանքի արժանի չեն, քան Ռուս ժողովուրդը, կամ Ռուսաստանի հասարակությունը։ Բացի այդ, խնդիրն ամենեւին էլ ներխուժելու եւ առեւանգելու մեջ չէ։ Ռուսաստանը ունի սխալ պատկերացում եւ փիլիսոփայություն․ նա գործում է «ընդդեմի» սկզբունքով եւ կարծում է թե «ընդդեմի» սկզբունքի համատեքստում իր համար առաջնահերթությունները պետք է առաջնահերթություն դիտարկվեն հետսովետական տարածքում գտնվողների համար։

Արեւմուտքի փիլիսոփայությունը հակառակն է, այն գործում է «հանունի» սկզբունքով․ այսինքն՝ Վրաստան միացիր ինձ՝ Արեւմտյան բլոկին հանուն այն բանի, որ քո քաղաքացիները լինեն բարեկեցին, դու լինես ավելի զարգացած, Ուկրաինա միացիր Արեւմուտքին հանուն այն բանի, որ ազգային ինքնագիտակցությունդ վերջնականապես բյուրեղանա եւ այլն։ Կայսերապետությանն հատուկ եւ «ընդդեմի» փիլիսոփայությունը հիմա արդեն դրսեւորվում է նաեւ Հայաստանում։ Դժվար թե կարճ ժամանակում Ռուսաստանը հասկանա իր սխալն ու սրբագրի։

Մոսկվայում կարծում են, որ կարելի է խաղալ հայերի էմոցիաների հետ ու դա հենց այնպես անցնի գնա, ի վերջո, հայերը թույլ են, անպաշտպան ու իրենցից չեն հեռանա։ Դրսում 21-րդ դարն է, ու հատկապես հայ նոր սերունդը իրեն կապված չի զգում ավանդական կլիշեների հետ, ինչպես որ ռուս երիտասարդությունը իրեն չի զգում կապված ավանդական կլիշեների հետ։ Այնպես որ, այսօր՝ սահմանային իրավիճակի կարգավորման հանդեպ ձեր մոտեցումը կկանխորոշի, թե միջնաժամկետ հեռանկարում, որքանով Հայաստանը կմնա ձեր ազդեցության ուղեծրում կամ կմնա ընդհանրապես,