
Երեկվանից՝ հոկտեմբերի 20-ից, բեռնատար մեքենաների վարորդները նրանց կազմակերպած ակցիայից հետո գործադիրից սպառիչ պատասխան չեն ստացել և փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը։ Այա պահի դրոպթյամբ անցակետը շարունակվում է փակ մնալ։ Այս մասին հայտնել է վարորդներից Գևորգ Սարգսյանը։
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին` առաջարկելով միգրանտների ՌԴ-ում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով:
Ըստ Պապոյանի տեղեկությունների՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված: