
Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի, News.am-ին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Հովհանավանքի նախկին քահանա, այժմ արդեն՝ կարգալույծ հռչակված և աշխարհականների շարքին դասված, ավազանի անունը կրող Ստեփան Ասատրյանի հայտարարությանը։
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե կիրակի օրը պատարագ է մատուցելու։ Նիկոլ Փաշինյանն էլ կարգալույծ քահանայի այս հայտարարությունից հետո ասել էր, թե ինքն էլ է մասնակցելու նրա մատուցած պատարագին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենն էլ հիշեցրել է կարգը՝ կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի։