Գագիկ Ծառուկյանի հոր հոգեհանգստի արարողության...

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի հոգեհանգստի արարողությունը։

Կոլյա Ծառուկյանին հրաժեշտ տալու են եկել հազարավոր մարդիկ։ Ներկա է քաղաքական ողջ վերնախավը, այդ թվում դեսպաններ։

Վարչապետի և ԱԺ նախագահի անուններից ծաղկեպսակներ են դրված։

Հիշեցնենք, որ Կոլյա Ծառուկյանը մահացել է հոկտեմբերի 19-ին 96 տարեկան հասակում: