Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»–ում կներկ...
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Թբիլիսիում։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Ալբերտը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին ավելի քան 80 հայտ է ներկայացվել:
«Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով»,– ասված է հաղորդագրությունում։