
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի անձանց քաղաքական հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը թուրք-ադրբեջանական գործընթացներին աստիճանական ինտեգրման գիծ է որդեգրել տարածաշրջանում, որն այս կամ այն կերպ համապատասխանում է նաեւ ԵՄ շահերին։ Այս մասին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ հեռակա ելույթ ունենալով «ԵՄ թե՞ ԵԱՏՄ. Հայաստանի ընտրությունը նոր աշխարհի ձեւավորման պայմաններում» կլոր սեղանի ժամանակ։ Նրա խոսքով՝ Միջին միջանցքը եւ Ռուսաստանը շրջանցող բոլոր հաղորդակցությունները կապված են ավելի դիվերսիֆիկացված հաղորդակցության միջանցքներ, ներառյալ ԵՄ-ը եւ տարբեր կոնկրետ երկրներ, ստեղծելու ցանկության հետ։ «Տեսնենք, թե ինչպես կզարգանա գործընթացը։ Մերձավոր Արեւելքում անկայունության եւ Իրանի շուրջ անորոշության պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վերսկսման վտանգը, վերջնագրերի պահանջները եւ պաշտոնական Բաքվի բավական կոշտ հայտարարությունները դժվար թե մոտեցնեն Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս ամենը պետք է հաշվի առնել։ Հայաստանի Հանրապետության համար, մեղմ ասած, պատշաճ չէ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի հետագա դեգրադացիայի ուղղությունը։ Սա կբերի բավական լուրջ հետեւանքների, դժվար թե դրանք դրական լինեն»,- ընդգծել է քաղաքագետը։