Ո՞ր դեպքում Փաշինյանը հրաժարական կտա

Ո՞ր դեպքում և ի՞նչ հանգամանքներում հրաժարական կտա»,- այս հարցն այսօր ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչին վերջինս արձագանքեց՝  հարցը չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ է այդպիսի հարց ծագում:

Դիտարկմանը, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակից ելնելով է նման հարց ուղղում, վարչապետը հարցով պատասխանեց.

«Իսկ ի՞նչ իրավիճակ է: Խոստանում եմ, որ եթե այդպիսի իրավիճակ ծագի, գաղտնի չեմ պահի»: