Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե ինչ երկրների մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։ Մենք բոլորս պետք է դա պարզենք ինքնե՞րս, թե՞ հետո մեզ կասեն։ Այս մասին մայիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դրանց բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։ Սա թողնենք պաշտոնական Երևանին»,- հավելել է նա։
Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ. «Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստատեսությամբ։ Ուղիղ մեջբերում. «Որ Հայաստանը իրեն լքված ու մոռացված չզգա»: Ամեն ինչ արվեց, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այնպես, ինչպես ասել է ՌԴ նախագահը։
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց ամենաակտիվ քաղաքական և դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։
Նրանք, ովքեր մոռացել են, կարող են բառացիորեն հիշել բոլոր համապատասխան հայտարարություններն ու մամուլի հրապարակումները։ Բացի այդ, յուրաքանչյուր քայլ ուղեկցվում էր պաշտոնական մեկնաբանություններով, այդ թվում՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության միջոցով։



