Ոմանք որոշել են հայտարարությունս մեկնաբանել ո...

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անձամբ թիմակցի՝ Տիգրան Ուրիխանյանի կողմից մանդատը վայր դնելու մասին տեղեկություն չունի. «Ինքս նման դիմում չեմ տեսել, ծանոթ չեմ։ Կարծում եմ՝ մանրամասները լավագույնս անձամբ պարոն Ուրիխանյանը կարող է հնչեցնել, բայց պաշտոնական դիմումի հետ կապված՝ անձամբ տեղեկություն ես չունեմ», - ասել էր Էնֆիաջյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ։

Այս մասին Politik.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Տիգրան ՈՒրիխանյանից, ով ասաց, որ ինքը դադարեցնում է աշխատանքային լիազորությունները, և Աժ կանոնոկարգ օրենքը դրա կապակցությամբ գրավոր դիմում ներկայացնելու ընթացակարգ չի սահմանում.

«Մանդատից հրաժարվելը ի՞նչ կապ ունի, ո՞վ է որոշել, որ մանդատից պետք է հրաժարվեմ, կամ չհրաժարվեմ: Պարզ հայտարարություն էի արել աշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին,  իսկ աշխատանքային լիազորությունները կարող են դադարեցվել տարբեր պատճառներով, հետո քանիցս անդրադարձել եմ` լրատվամիջոցներին հորդորելով ենթադրություններ չանել, ասեկոսեներ տարածողների խոսակցությունները չտարածել:

Ամեն ինչ շատ պարզ է, պարզապես ոմանք որոշել եմ իմ հայտարարույունը մեկնաբանել որպես մանդատից հրաժարվել»:

ՈՒրիխանյանը այս թեմային անդրադարձել էր նաև իր ֆեյսբուքյան էջում: Ստորև ներկայացնում ենք գրառումը`