Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Էրդողանը իմ ընկերն է, և ոչ ոք ինձ չի ասելու, թե մենք ինչ պետք է կամ չպետք է վաճառենք։ Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ ի պատասխան Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի դեմ Նեթանյահուի առարկությունների վերաբերյալ հարցին։
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները ռուսական Ս-400-ների ձեռքբերումից հետո։
Reuters գործակալությունը պարզաբանում էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնելու հնարավորությունը, որոնց մատակարարումն երկիր արգելված էր 2020 թվականից։
2017 թվականին Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել Ս-400-ների գնդային հավաքածուի մատակարարման վերաբերյալ, որն ստացել էր 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից հօգուտ Patriot-ների, սակայն Անկարան դրան չէր գնացել։ Դրանից հետո Վաշինգտոնը հեռացրել էր Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ CAATSA օրենքով։ 2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է սկսել CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման գործընթացը։



