ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքնառաջադրվել է և կրկին ցանկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվել։
Հիշեցնենք՝ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են 2025-ի ապրիլին՝ երբ Գյումրիում ոչ սթափ վիճակում վեճի էր բռնվել լրագրողների հետ և անվայել արտահայտություններ թույլ տվել։
Այդ օրը նա նաև կասկած էր հայտնել, որ 2026-ին ՔՊ-ն կրկին իշխանությունը վերցնելու է։



